STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 080 (A bill for Mom) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi? -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
80. Աշխատավարձի թուղթը մայրիկի համարՀասմիկի ամենասիրելի զբաղմունքը խաղալիքների պահարանի դարակների մեջ պառկելն էր։ Հասմիկ. - Մեծերը արտոնյալ են։ Նրանք կարող են գնել այն, ինչ ուզում են։ Բայց մի րոպե, ես մի միտք ունեմ։ Հասմիկը շտապում էր։ Ճաշից հետո նա գնաց իր սենյակ։ Նրան միայն մի մատիտ և թղթի կտոր էին անհրաժեշտ։ Հասմիկ. - Աշխատավարձի ցանկ Հասմիկի համար։ Ես ստրուկ չեմ, ով ոչնչի համար է աշխատում։ Մաքրել բաղնիքը 200 դրամ Խնդրում եմ արագ վճարել։ Քո՝ աշխատասեր Հասմիկ։ Նա թուղթը թաքուն դրեց խոհանոցի սեղանին։ Արդեն ընթրիքի ժամն էր, և նա իր նամակը գտավ իր ափսեի մոտ։ Բայց նա բացեց, երբ մենակ էր։ Հասմիկ. - Հիմա ես շատ հետաքրքրված եմ։ (Նամակը բացվելու և գումար ընկնելու ձայն)։ Ուղիղ 1750 դրամ։ Ես երբևէ այսքան գումար չեմ վաստակել։ Օ՜, այստեղ նամակ կա։ Իմ սիրելի՛ Հասմիկ, Ահա քո վարձատրությունը։ Դու բավական աշխատասեր աղջիկ ես։ Երբ ժամանակ կունենաս, կարդա իմ աշխատավարձի թուղթը. Տասը տարվա լվացքի համար ոչինչ Հասմիկը շատ էր ամաչում։ Նա վազեց մայրիկի մոտ և գրկեց նրան։ Հասմիկ. - Մա՛մ, ես այլևս քեզ այսպիսի թուղթ չե՛մ տա։ Ահա՛, վերցրո՛ւ քո գումարը։ Ես քեզ սիրում եմ։ Ուրիշներին օգնելը ուրախություն է պարգևում, տալը՝ նույնպես։ Ուզո՞ւմ ես ուրախություն տալ։ Կարծում եմ՝ հիանալի գաղափարներ կունենաս, թե ինչպիսի անակնկալ անես մայրիկիդ։ Եվ հիշի՛ր ուրիշների համար անելը ուրախություն է պարգևում։ Հերոսներ` հեղինակ, Հասմիկ։ © Copyright: CEF Germany |