Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 079 (Invaluable)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

79. Անգինը


(Ջրի ձայն)։ Մարգարտի հնդիկ ջրասույզը հմտորեն ցատկեց դեպի օվկիանոսը։ Նրա լավագույն ընկերը՝ Դեյվիդ Մորսը, նավում սպասում էր, մինչև նորից կհայտնվեր շագանակագույն գլուխը։ Նա գրպանի դանակով բացեց ոստրեն։

Դեյվիդ Մորս. - Ռամբհա՛ու, դու հիանալի սուզորդ ես։ Այս մարգարիտը հարստություն արժե։

Ռամբհաու. - Այո՛, այն վատը չէ։

Դեյվիդ Մորս. - Կարո՞ղ ենք ավելի լավ մարգարիտ գտնել։

Ռամբհաու. - Ես տանը մի հատ ունեմ, որն ավելի թանկարժեք է։

Դեյվիդ Մորս. - Կարծում եմ՝ այս մարգարիտը կատարյալ է։ Քո աչքերը շատ զննելով են նայում։

Ռամբհաու. - Դու քո Աստծո մասին էլ ես միշտ նույնն ասում։ Մարդիկ կարծում են, թե ամեն բան լավ է իրենց մոտ, բայց դու ասում ես, որ Աստված տեսնում է, թե իրականում ինչպիսին են նրանք ներսից։

Դեյվիդ Մորս. - Այո՛, ճի՛շտ է։ Բայց նա յուրաքանչյուր մարդու ուզում է մաքուր սիրտ տալ։ Դա Աստծո նվերն է, հասկանո՞ւմ ես։

Այդ ժամանակահատվածում երկու ընկերները ափ հասան։

Ռամբհաու. - Դեյվի՛դ, շատ հեշտ է թվում։ Ես ուզում եմ ընդունելու այդ նվերը, բայց ես ուզում եմ վաստակել այն։ Տեսնո՞ւմ ես այնտեղի ուխտավորին. նա ոտաբոբիկ քայլելու է սուր քարերով, մինչև հասնի Կալկաթա։ Ես ծնկներով գնալու եմ դեպի Դելի։

Դեյվիդ Մորս. - Ռամբհա՛ու, դա ավելի քան 1000 կիլոմետր է։ Մինչև հասնես քո նպատակակետին, արյան վարակից կմահանաս։

Բայց Դեյվիդ Մորսի խոսքերն օգուտ չտվեցին։ Անցավ մի քանի օր։

(Դռան թակոց)։

Դեյվիդ Մորս. - Ռամբհա՛ու, դո՞ւ ես, նե՛րս արի։

Ռամբհաու. - Դե՛յվիդ, վաղը ես սկսելու եմ իմ ուխտագնացությունը, բայց նախքան հեռանալս ուզում եմ քեզ պատմել որդուս մասին։

Դեյվիդ Մորս. - Դու որդի՞ ունես։

Ռամբհաու. - Նա Հնդկական ափի մարգարտի լավագույն սուզորդն էր։ Նա ուզում էր ամենագեղեցիկ մարգարիտը գտնել և գտավ, բայց քանի որ երկար ժամանակ էր մնացել ջրի տակ, մահացավ։ (Հեկեկոց)։ Քանի որ դու իմ լավագույն ընկերն ես, ես քեզ եմ ուզում տալ այն մարգարիտը, որը նա էր գտել։

Դեյվիդ Մորս. - Ռամբհա՛ու, սա հրաշալի է։ Կատարյա՛լ է։ Բայց ես չե՛մ կարող սա ընդունել։ Ես քեզ տասը հազար ռուփի կտամ սրա դիմաց։

Ռամբհաու. - Բայց դու այն չե՛ս կարող գնել։

Դեյվիդ Մորս. - Եթե այն ավելի թանկ արժե, ես կաշխատեմ դրա համար։

Ռամբհաու. - Դե՛յվիդ, մարգարիտը անգին է։ Իմ որդին իր կյանքով է վճարել սրա համար։

Դեյվիդ Մորս. - Ռամբհա՛ու, սա ա՛յն է, ինչ քեզ ասում էի Աստծո մասին։

Նրա փրկության նվերը չենք կարող գնել ո՛չ մեր լավ գործերով, ո՛չ էլ ուխտագնացությունով։ Սա Աստծո նվերն է, որ Աստծո Որդու՝ Հիսուսի կյանքի գինն արժեցավ։ Չես ուզո՞ւմ այսօր ընդունել այս նվերը։

Ռամբհաու. - Հիմա ես հասկանո՛ւմ եմ. այն Իր Որդու կյանքն արժեցավ։ Ես ուզո՛ւմ եմ այսօր ընդունել Նրա փրկության նվերը։

Փրկությունը Աստծո նվերն է նաև քեզ համար։


Հերոսներ` հեղինակ,Դեյվիդ Մորս, Ռամբհաու։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:51 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)