Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
Spotify Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
Malagasy
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
سِنڌِي‎
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 004 (Prayers can cause miracles)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

4. Աղոթքները կարող են հրաշքներ գործել


Ճանապարհները փոշոտ էին, արևի ճառագայթները շատ ուժեղ: Եվ այդ մուրացկանը նորից նստած էր ճանապարհի եզրին: Ամեն անգամ, երբ ոտնաձայներ էր լսում, ձեռքը մեկնում էր դեպի փողոցի կողմը:

Բարտիմեոս. - Օգնե՛ք ինձ, գումա՛ր տվեք:

Որոշ մարդիկ խղճում էին Բարտիմեոսին, իսկ ոմանք էլ` արհամարհում:

Մի օր կարծես Երիքովի ամբողջ ժողովուրդը փողոցում լիներ:

Բարտիմեոս. - Ի՞նչ է կատարվում:

Տղամարդ. - Հիսուսը` Աստծո Որդին, գալիս է դեպի այս կողմ: Այն Մեկը, Ով սիրում է բոլորին, բուժում հիվանդներին և նույնիսկ կարող է մահացածին կենդանացնել:

Կույր Բարտիմեոսը լցվեց հույսով: Արդյոք Հիսուսը կլսի՞ իրեն, եթե կանչի Նրան:

Իր ամբողջ ուժով նա կանչեց Նրան, ում չէր կարող տեսնել:

Բարտիմեոս. - Հիսո՜ւս, օգնի՜ր ինձ, ողորմի՜ր ինձ:

Ոմանք լսեցին նրա ձայնը և ծաղրելով հանդիմանեցին կույր մարդուն:

Տղամարդ. - Ձայնդ կտրի՛ր, կորի՛ր այստեղից, թե չէ…

Արդյոք արգելվա՞ծ է Հիսուսին կանչելը: Ո՛չ:

Բարտիմեոսը չլսեց մարդկանց, այլ ընդհակառակը` ավելի բարձր սկսեց բղավել:

Բարտիմեոս. - Տե՛ր Հիսուս, խնդրում եմ օգնի՛ր ինձ:

Հիսուսը լսում է բոլորին: Նա քո աղոթքները նույնպես լսում է:

Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը կանգնեց ու հրամայեց:

Հիսուս. - Այդ կույր մարդուն ինձ մո՛տ բերեք:

Ահա Բարտիմեոսը կանգնած էր Աստծո Որդու առաջ: Նա չէր տեսնում Նրան, սակայն հանդարտություն և ապահովություն էր զգում Նրա ներկայության մեջ: Նա լսեց Հիսուսի բարեհամբույր ձայնը:

Հիսուս. - Ի՞նչ ես ուզում, որ անեմ:

Բարտիմեոսը կարիք չուներ երկար մտածելու, նրա մեծագույն կարիքը դարձավ իր աղոթքը.

Բարտիմեոս. - Տե՛ր, ուզում եմ տեսնել:

Հիսուսը լսեց նրա կարիքը:

Հիսուս. - Տե՛ս: Քանի որ հավատում ես Ինձ, կբժշկե՛մ քեզ:

Հենց այդ պահից Բարտիմեոսը կարող էր ամբողջությամբ տեսնել: Նրա աչքերը տեսան Մեկին, ով լսեց իր աղոթքը ու պատասխանեց իր խնդրանքը: Նա մեծ ուրախությամբ էր լցված: Նա շնորհակալություն հայտնեց Հիսուսին և այդ օրվանից` ամբողջ սրտով սկսեց հետևել Նրան:

Աստվածաշնչում Տերը քեզ ասում է. «Նեղության օրը կանչի՛ր Ինձ, Ես քեզ կազատեմ, ու դու կփառաբանես Ինձ»:


Հերոսներ՝ հեղինակ, Բարտիմեոս, աշակերտներ, Հիսուս:

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:35 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)