Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
Spotify Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
Malagasy
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
سِنڌِي‎
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 003 (Pig slop or banquet dining)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

3. Խոզերի կեր կամ տոնական խնջույք


Հայրը տխուր կանգնած էր պատուհանի մոտ: Մի քանի օր առաջ իր կրտսեր որդին վերցնելով իր ժառանգության գումարը՝ թողել հեռացել էր տնից: Նա գնացել էր՝ նույնիսկ հետ չնայելով:

Հայրը սիրում էր նրան: Որտե՞ղ է իր որդին: Ինչպե՞ս է նա:

Ըստ երևույթին, նա լավ էր, շատ գումար ուներ, շատ ընկերներ, և մի խնջույքից մյուսն էր գնում: Խնջույք, ուրախություն, խմիչք և բաներ, որոնք նա գիտեր, որ սխալ են: Նա պարզապես գնում էր ամբոխի ուղղությամբ: Շուտով նրա ամբողջ գումարը վերջացավ, ընկերները հեռացան նրանից:

Աշխատանք չունենալը մեծ խնդիր էր: Վերջապես նա մի ագարակատիրոջ մոտ աշխատանք գտավ: Կերակրում էր խոզերին. դա ամենավատ աշխատանքն էր, որ կարող էր երբևէ անել: Նա քաղցած էր և պատրաստ` ուտելու նույնիսկ խոզերի ուտելիքը` թեփը, սակայն ոչ ոք դա էլ չէր տալիս նրան:

Եվ մի օր նա քաղցած և պատառոտված հագուստով նստեց վատ հոտ ունեցող խոզերի կողքին ու սկսեց տխուր մտածել:

Հայրը սիրում էր նրան, արդյոք նա հիշո՞ւմ էր դրա մասին:

Նա ինչ-որ բան մտածեց, հանկարծակի կանգնեց և ասաց.

Որդի. - Ես տուն կգնամ, ներողություն կխնդրեմ, կասեմ հորս, որ սխալվել եմ՝ իմ ուզած ճանապարհով գնալով:

Իրոք, նա ցանկանում էր իր հորն ասել սա:

Պատկերացրե՛ք` նույնիսկ երբ որդին դեռ չէր հասել և հեռու էր տնից, հայրը տեսավ նրան: Նա սիրում էր իր որդուն և վազեց` դիմավորելու նրան:

Նախքան որդին որևէ բան կասեր, հայրն իր ձեռքերի մեջ առավ որդուն, գրկեց ու համբուրեց: Նա մեծ ուրախությամբ կանչեց իր սպասավորներին ու նրանց ասաց.

Հայր. - Շտապե՛ք, բերե՛ք մաքուր հագուստ, մատանի և կոշիկներ: Պատրաստվե՛ք խնջույքի: Մենք պետք է տոնենք սա. իմ որդին այստեղ է: Իմ այս որդին կորած էր, բայց գտնվել և վերադարձել է ինձ մոտ:

Ինչպես հայրն էր սիրում իր որդուն, նույնպես էլ Աստված է սիրում ինձ և քեզ: Նա ուզում է, որ գնանք Իր մոտ և ապրենք Իր հետ: Այդ պատճառով էլ Հիսուսը պատմեց այս պատմությունը:

Եթե ուզում ես ես ավելին իմանալ Աստծո և Նրա սիրո մասին, ապա խնդրում եմ գրի՛ր ինձ:


Հերոսներ՝ հեղինակ, որդի, հայր:

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:35 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)