Home -- Armenian -- Perform a PLAY -- 105 (The sign on the door 5)
105. Նշան դռան վրա 5
Առավոտյան շարժվող բեռնասայլը կանգնեց տան դիմաց։
Տղա. - Մա՜մ, նրանք գալի՛ս են։
Մայրիկ. - Կարո՞ղ ես քո թռչնի վանդակը բերել։
Տղա. - Աննա՛, լսեցի՞ր, մենք շարժվում ենք։ (Թռչունների ծլվլոց)։ Դու ուրա՞խ ես, ես շատ ոգևորված եմ։
Իսկ մեծերը շատ լարված վիճակում էին։
Ի՞նչ էր կատարվում այն ժամանակ, երբ ոչ թե միայն մեկ ընտանիք պետք է տեղափոխվեր, այլ մի ամբողջ ազգ։
Նրանք երկար ժամանակ է, ինչ ուզում էին դուրս գալ եգիպտական ստրկությունից, բայց փարավոնը նրանց ազատ չէր արձակում։ Նա նրանց ստիպում էր, որ մնան։ Նրանք պետք է շատ քրտնաջան աշխատեին, նրանք օր ու գիշեր իրենց կարիքների մասին էին աղաղակում Աստծուն։ Աստված շատ հրաշքներ կատարեց, սակայն փարավոնի սիրտը կարծրացած էր։ Աստված կրկնեց իր առաջադրանքը Մովսեսի համար։
Աստված. - Մովսե՛ս, գնա փարավոնի մոտ։ Այս գիշեր ես անցնելու եմ Եգիպտոսի միջով, և յուրաքանչյուր ընտանիքի անդրանիկ որդին մահանալու է։
Երեկոյան իսրայելացի տղան նայում էր, թե ինչպես է իր հայրը գառնուկ մորթում։
Տղա. - Պա՛պ, գառնուկն ինչո՞ւ պետք է մահանա։
Հայրիկ. - Հեսո՛ւ, որ դու ապրես. Աստված է այդպես ցանկանում։
Հայրը գառան արյունից վերցրեց և քսեց տան դռան շուրջը ձախ, աջ, վերև։
Հայր. - Արյունը նշան է։ Աստված այս գիշեր անցնելու է այս տան մոտով և երբ տեսնի արյունը, Նա կպաշտպանի մեզ։
Տղա. - Ես ինձ վատ եմ զգում գառնուկի համար, բայց այն իմ կյանքը կփրկի։
Յուրաքանչյուր իսրայելացի ընտանիք իրենց դրանդիներին գառնուկի արյուն քսեցին։
Հայր. - Տղա՛ս, ներս արի, արդեն մութ է։ Հագնվի՛ր, մենք պետք է պատրաստ լինենք։
Նրանք ուտում էին պատրաստվելիս։ Կեսգիշերին բարձր լացի ձայներ էին հնչում։ Եգիպտական բոլոր ընտանիքների ավագ որդիները մահացել էին։
Փարավոն. - Հեռացե՛ք Եգիպտոսից որքան կարող եք արագ։ Վերցրե՛ք այն, ինչ ձեզ է պատկանում, և հե՛նց հիմա հեռացեք։
Ավելի քան մեկ միլիոն տղամարդ, կին և երեխա պատրաստ էին այդ գիշեր հեռանալու Եգիպտոսից։
Հեսուն ապրեց։ Նրա հայրը բռնեց նրա ձեռքից։ Դռան կողքերի նշանը պաշտպանեց և փրկեց նրանց կյանքը։
Աստված ուզում է պաշտպանել։ Նա ուզում է կյանք, ոչ թե մահ։
Տեր Հիսուսը մահացավ խաչի վրա։ Նրա արյունը այն նշանն էր, որ Աստված ուզում է մեզ փրկել հավիտենական մահից։ Դրա համար էլ Հիսուսն ասաց․ «Ով հավատում է Ինձ, թեև մեռնի, պիտի՛ ապրի» (Հովհաննես 11:25)։
Հերոսներ՝ հեղինակ, տղա, մայրիկ, Աստված, Հեսու, հայրիկ, Փարավոն։
© Copyright: CEF Germany