Home -- Armenian -- Perform a PLAY -- 103 (The voice of the unseen 3)
103. Աներևույթի ձայնը 3
Խորհրդավոր վառվող թուփ։ (Վառվող կրակի ձայն)։ Այն վառվում էր, բայց չէր այրվում։
Մովսեսը դանդաղորեն մոտեցավ։ Նա ուզում էր պարզել առեղծվածը։
Մովսես. - Շատ տարօրինակ է։ Ինչպե՞ս այս թուփը չի այրվում։
Աստված. - Մովսե՜ս, Մովսե՜ս։
Ինչ-որ մեկը նրա անունը կանչեց, սակայն շրջակայքում ոչ ոք չկար։
Աստված. - Մովսե՜ս։
Մովսես. - Այո՛, ես այստեղ եմ։
Աստված. - Մո՛տ արի, հանի՛ր կոշիկներդ, քանի որ որտեղ կանգնած ես, սուրբ հող է։ Ես քո Աստվածն եմ, ում քո հայրն էր հավատում։
Մովսեսը ցնցված էր։ Աստված այնտեղ էր՝ այրվող թփի մեջ։ Մովսեսն այլևս չէր համարձայնվում դրան նայել, նա իր հագուստով ծածկեց երեսը։ Նա պարզ լսում էր Աստծո ձայնը։
Աստված. - Ես տեսա Եգիպտոսում գտնվող իմ ժողովրդի տառապանքը։ Ես լսել եմ նրանց օգնության աղաչանքները։ Ես ազատելու եմ նրանց և առաջնորդելու եմ դեպի մի հիանալի երկիր։ Մովսե՛ս, ես քո կարիքն ունեմ։ Դու կգնաս փարավոնի մոտ և կազատես իմ ժողովրդին ստրկությունից։
Մովսես. - Ե՞ս, ինչո՞ւ հենց ես, ես չե՛մ կարող դա անել։
Մովսեսը բազմաթիվ պատճառաբանություններ ուներ։ Նա պարզապես չէր կարողանում պատկերացնել, որ Աստված կարող է օգտագործել իրեն, սակայն Աստված շատ լուրջ էր խոսում նրա հետ։
Մովսեսը պետք է միլիոնավոր մարդկանց ազատի ստրկությունից։
Ես և դու նույնպես Փրկիչ ունենք։ Գիտեի՞ր դրա մասին։
Իհա՛րկե, մենք Եգիպտոսում ստրուկներ չենք, բայց կա մեկը, ով մեզ դեպի մեղքն է ուզում առաջնորդել. դա սատանան է։ Նա կապում է մարդկանց և չի ցանկանում բաց թողնել, բայց Աստված մեր հզոր Պաշտպանն է։ Նա հաղթեց չարին։
Աստծուն վստահելը կարող է մեզ ազատել։ Քեզ մաղթում եմ, որ չարին հաղթես։
Աստված ուզում է մեզ ազատել։ Դրա համար էլ Նա Հիսուսին ուղարկեց մեզ համար, իսկ Մովսեսին՝ Եգիպտոսի։
Աստված Մովսեսին ուժ և հրաշքներ կատարելու զորություն տվեց այս առաքելության համար, սակայն լավագույն նվերը Նրա խոստումն էր։
Աստված խոսեց. «Մովսե՛ս, մի՛ վախեցիր, ես կգամ քեզ հետ և կօգնեմ քեզ։ Քո եղբայրը նույնպես քեզ հետ կգա. նա արդեն ճանապարհին է։ Վե՛ր կաց և գնա՛»։
Աստված գնաց Մովսեսի հետ։ դա արդեն բավարար էր։
Արդյոք Մովսեսին կհաջողվի՞ ազատել իսրայելացիներին և դուրս բերել Եգիպտոսից։
Հերոսներ՝ հեղինակ, Մովսես, Աստված։
© Copyright: CEF Germany