STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 102 (Out in the open 2)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

102. Դեպի ազատություն 2


Դա Աստծո հրաշքն էր, որ փոքրիկը դեռ ողջ էր։ Փարավոնը հրամայել էր, որ բոլոր իսրայելացի տղա երեխաներին նետեն Նեղոս գետը, բայց երբ իր աղջիկը՝ արքայադուստրը, Նեղոսի մեջ զամբյուղով երեխա գտավ, խղճաց և նրան տվեց իր մորը, որ մի քանի տարի խնամի։

Մովսես (երեխա). - Մա՛մ, ինչո՞ւ այլևս քեզ հետ չեմ կարող մնալ։ Ինձ հետ գալո՞ւ ես։

Մայրիկ. - Սիրելի՛ս, չե՛մ կարող, բայց ես միշտ քո մասին մտածելու եմ։

Մովսես (երեխա). - Ես կնախընտրեի քեզ հետ մնալ։

Բայց նրանք պետք է միմյանց հրաժեշտ տային։

Արքայադուստրը որդեգրել էր փոքրիկ տղային և նրան Մովսես անունն էր տվել։

Մովսեսը հաճախում էր լավագույն դպրոցը և լավ էր սովորում։ Նա արտոնյալ էր և հարուստ մարդ դարձավ։

Բայց նա իր սրտում երբեք չմոռացավ, որ պատկանում է Աստծո ժողովրդին, այն ժողովրդին, որը շուրջ 300 տարի Եգիպտոսում ստրուկ էր եղել։

Մովսես. - Ես թագավորի որդին եմ։ Ես ունեմ այն, ինչ ցանկանում եմ։ Ես շատ հարուստ եմ, բայց ի՞նչ օգուտ ունի այս ամենն ինձ համար։ Ես իմ սրտում զգում եմ, որ պե՛տք է օգնեմ իմ ժողովրդին։

Մովսեսն իր կամքով թողեց ամեն բան։ Նա նախընտրեց լինել արհամարհված, քան պատվի արժանացած, նախընտրեց լինել ստուկ, քան արքայազն։

Դրա համար էլ նա հեռացավ պալատից։

Շատ ժամանակ չանցած՝ նա տեսավ իսրայելացու, ում ծեծում էր մի եգիպտացի։ Մովսեսը շուրջը նայեց և երբ տեսավ, որ ոչ ոք չկա, եգիպտացուն մինչև մահվան աստիճան ծեծեց և անապատի ավազի մեջ թաղեց նրան։

Աստված ուզում էր օգտագործել Մովսեսին՝ ազատելու Իր ժողովրդին ստրկությունից, սակայն ոչ այս ձևով։

Մարդիկ իմացան այդ դեպքի մասին։ Փարավոնը նույնպես իմացավ և ուզում էր սպանել Մովսեսին։

Եվ Մովսեսը օտար երկիր փախավ։ Արդյոք շատ ո՞ւշ էր։ Աստված կարո՞ղ էր Մովսեսի նման մեկին օգտագործել։

(Գառների բառաչի ձայն)։ 40 երկար տարի Մովսեսը ուրիշ մարդու գառներին էր արածեցնում։ Երբ նրանց տանում էր խոտավետ դաշտեր, երկար ժամանակ էր ունենում մտածելու։

Նա չէր մոռացել Աստծուն,Աստված էլ՝ նրան։

Հանկարծ Մովսեսը ցատկեց տեղից։

Մովսես. - Հնարավոր չէ՛, սա հնարավոր բան չէ՛։ Վառվող թուփ, բայց տարօրինակ է․ թուփը չի սպառվում։

Վառվող թփի գաղտնիքը կիմանաս հաջորդ թողարկմանը։


Հերոսներ՝ հեղինակ, Մովսես (երեխա), մայրիկ, Մովսես։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:56 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)