Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 032 (Does God answer every prayer)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

32. Աստված բոլո՞ր աղոթքներին է պատասխանում


Սիրելի գույն ունե՞ս։ Էմիի սիրելի գույնը կապույտն էր։ Նա սիրում էր կապույտ երկինքը, կապույտ ծովը, իսկ ամենասիրելին մայրիկի կապույտ աչքերն էին։ Էմին մտածում էր՝ շատ վատ է, որ իր աչքերը շագանակագույն են։

Էմի. - Մայրի՛կ, Աստված մեր բոլոր աղոթքները լսո՞ւմ է։

Մայրիկ. - Այո՛, անուշի՛կս, Աստված լսում է բոլոր աղոթքները։

Էմի. - Նույնիսկ երեխաների՞ աղոթքները։

Մայրիկ. - Իհա՛րկե, Է՛մի, բայց հիմա ժամանակն է, որ գնաս քնելու։ Բարի գիշեր։ Անուշ քուն։

Էմի. - Բարի գիշե՛ր, մայրի՛կ։

Երբ լույսերն անջատվեցին, Էմին իր անկողնում աղոթեց։

Էմի. - Սիրելի՛ Տեր, Դու ամեն բան կարող ես անել։ Խնդրում եմ իմ շագանակագույն աչքերը կապո՛ւյտ դարձրու։ Ամե՛ն։

Աստված լսեց Էմիի աղոթքը. նա վստահ էր դրանում։ Աղջիկը քնեց։

Հաջորդ առավոտ Էմին արթնացավ և մտածեց իր աղոթքի մասին։ Նա արագ դուրս ցատկեց անկողնուց և վազեց հայելու մոտ, որտեղ երկու մեծ շագանակագույն աչքեր իրեն էին նայում։

Տխուր Էմին մտածեց, որ միգուցե Աստված չի լսել իր աղոթքը։

Ապա կարծես ինչ-որ մեկը նրան ասաց։ «Ոչ-ը նույնպես պատասխան է»։

Անցան շատ տարիներ։ Երբ Էմին չափահաս էր, նա Աֆրիկա մեկնեց միսիոներության։ Նա այնտեղ հնդկերեն սովորեց, կերավ այն, ինչ նրանք էին ուտում, հագնվեց նրանց պես, որ շատ չտարբերվի նրանցից. նա նույնիսկ իր մաշկը շագանակագույն ներկեց։

Մի օր Էմիի ընկերներից մեկն ասաց նրան։

Ընկեր. - Է՛մի, ինչ լավ է, որ քո աչքերը շագանակագույն են, ոչ թե կապույտ, թե չէ բոլորը կհասկանային, որ դու օտարական ես։

Շագանակագույն աչքե՞ր։ Էմին հիշեց իր աղոթքը, երբ երեխա էր․ ոչ-ը նույնպես պատասխան է։ Հիանալի պատասխան Աստծուց։

Երբեմն Աստված միանգամից տալիս է մեզ այն, ինչ հարկավոր է։

Երբեմն Նա մեզ ասում է, որ սպասենք։

Երբեմն Նա ասում է՝ ոչ։

Ինչ էլ որ լինի պատասխանը, այո, ոչ կամ սպասիր, Նա Իր սերն է ցույց տալիս մեզ։ Նրա պատասխանը միշտ լավագույնն է մեզ համար։

Նա միշտ քեզ համար ճիշտ որոշում է կայացնում։


Հերոսներ` հեղինակ, Էմի (որպես երեխա), Էմիի մայրիկ, ընկեր։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:42 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)