STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 157 (Esther risks her life 2) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
157. Եսթերը վտանգում է իր կյանքը 2Համանը ոչ միայն անբարեհամբույր մարդ էր, այլ նաև շատ հպարտ էր։ Պարսից մեծ թագավոր Ասուերոսը նրան նշանակեց որպես թագավորության երկրորդ ամենահզոր մարդ։ Բոլորը խոնարհվում և պատվում էին նրան, բայց ոչ Մուրթքեն՝ Եսթեր թագուհու խնամակալը։ Նա երբեք չէր խոնարհվում Համանի առաջ, որի պատճառով էլ նա բարկությամբ էր լցվում։ Համան. - Դու չես կատարում հրամանը։ Ինչո՞ւ իմ առաջ չես խոնարհվում։ Մուրթքե. - Ես հրեա եմ և միայն Աստծո առաջ եմ խոնարհվում։ Համան. - Դու դեռ զղջալու ես։ Համանը շատ խորը վիրավորված էր։ Եվ իր սրտում դիվային ծրագիր առաջացավ։ Համան. - Ես սպանելո՛ւ եմ նրան։ Եվ ոչ միայն նրան, այլ բոլոր հրեաներին, ովքեր ապրում են Պարսկաստանի 127 գավառներում։ Ես ոչնչացնելու եմ նրանց։ Համանը թագավորի մոտ հրեաների մասին վատն էր խոսում, և մեծ կաշառքով նրա դիվային ծրագիրը հաղթեց։ Այժմ նա կարող է անել այն, ինչ ուզում է։ Համանը իր արագավազ ձիերով սուրհանդակներ ուղարկեց։ Նրանք յուրաքանչյուր քաղաքի համար կնքված նամակներ ունեին։ Նրա սարսափելի ծրագրի մասին ամենուր արդեն հայտարարված էր։ Սուրհանդակ. - Թագավորի հրամանով դեկտեմբերի 13-ին յուրաքանչյուր հրեա տղամարդ, կին և երեխա պետք է մեռնի։ Ոչ ոքի ողջ չթողնե՛ք։ Թալանե՛ք բոլորին և վերցրե՛ք նրանց ողջ ունեցվածքը։ Այդ հրամանը մեծ վախ և տագնապ առաջացրեց։ Հրեաները սգո հագուստներ հագան։ Նրանք աղաղակում և կանչում էին Աստծուն։ Մուրթքեն հրատապ դիմում ուղարկեց պալատ։ Այդ պահին միակ մարդը, որ կարող էր օգնել, Եսթեր թագուհին էր։ Մուրթքե. - Եսթե՛ր, դու պետք է գնաս թագավորի մոտ։ Համոզի՛ր նրան, որ մեզ ողջ թողնի։ Եսթեր. - Ես չե՛մ կարող դա անել։ Ոչ ոք իրավունք չունի գնալ թագավորի մոտ, մինչև նա չհրամայի։ Եթե ես գնամ, կարող եմ մեռնել։ Մուրթքե. - Մի՛ լռիր։ Միգուցե սա է պատճառը, որ դու հիմա թագուհի ես․ որ փրկես մեզ։ Եսթեր. - Աղոթի՛ր ինձ համար։ Ես կգնամ թագավորի մոտ։ Եթե պետք է մեռնեմ, թող մեռնեմ։ Ինչպես Եսթերը, Հիսուսը նույնպես պատրաստ էր մահանալու, որ մենք կարողանանք փրկվել և հավիտենական կյանք ունենալ։ Եսթերը հագավ իր ամենագեղեցիկ հագուստները։ Նրա սիրտը շատ արագ էր բաբախում, երբ մոտենում էր թագավորանիստ սենյակին։ Թագավորը տեսավ, որ նա գալիս է։ Արդյոք նա կընդունի՞ Եսթերին, թե՞… Թե ինչ եղավ հետո, կիմանաս հաջորդ թողարկմանը։ Հերոսներ՝ հեղինակ, Համան, Մուրթքե, Եսթեր, սուրհանդակ։ © Copyright: CEF Germany |