STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 153 (Does the devil exist 1) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
153. Արդյոք սատանան գոյություն ունի 1Երեխա. - Ես հարց ունեմ։ Սատանան իրականում գոյություն ունի՞։ Որտեղի՞ց է նա եկել։ Սատանան իրականում գոյություն ունի։ Պատմությունը սկսվում է Երկնքում։ Երեխա. - Երկնքո՞ւմ։ Արուսյակը բոլորը հրեշտակներից ամենագեղեցիկն էր։ Նա ստեղծվել էր, որ փառաբաներ հավիտենական Աստծուն, բայց հանկարծ նրա սիրտը հպարտությամբ լցվեց։ Արուսյակ. - Ես ուզում եմ ամենազորեղը լինել, ինչպես Աստված։ Ես եմ ուզում ամեն բան կառավարել։ Ես ուզում եմ Աստված լինել։ Քանի որ նա ցանկանում էր ամենազորեղը լինել Ամենազորեղին փառաբանելու փոխարեն, կենդանի Աստված նրան Երկնքից դուրս հանեց։ Այդ ժամանակից սկսած նա կոչվում է չար կամ սատանա, և նա Աստծո թշնամին է։ Նա ամեն հնարք օգտագործում է, որ շփոթեցնի և կործանի Աստծո ծրագիրը Իր ժողովրդի համար։ Աստված ուզում է, որ մենք ապրենք, իսկ սատանան մեր մահն է ցանկանում։ Աստված սիրում է ճշմարտությունը, իսկ սատանան ստախոս է։ Աստված ուզում է հաղորդակցվել մարդկանց հետ, իսկ սատանան ուզում է ոչնչացնել մեզ։ Երեխա. - Նրան դա հաջողվեց Ադամի և Եվայի դեպքում։ նրանք տեղ տվեցին գայթակղությանը։ Ես քեզ կծանոթացնեմ նրա մարտավարության հետ։ Մարդկանց Աստծուց հեռացնելու համար նա կասկածներ ու անվստահություն է առաջացնում Աստծո դեմ։ Սատանա. - Իրո՞ք Աստված ասաց, որ չուտեք այս ծառից։ Մի՞թե Նա ձեզ արգելեց լավագույնն ունենալ։ Ադամն ու Եվան թույլ տվեցին, որ իրենց խաբի։ Եվ դրա պատճառով էլ մահն աշխարհ մտավ։ Այս ժամանակվանից սկսած՝ բոլոր մարդիկ բաժանված են Աստծուց։ Բայց Աստծո սերը մեծ է, դրա համար էլ Նա խոստացավ, որ կհաղթի չարին, և ամեն բան նորից լավ կլինի։ Երեխա. - Նա Հիսուսին նկատի ուներ, ես վստա՛հ եմ։ Ճի՛շտ ես։ Հիսուսը հաղթող է։ Սատանան դողում է Նրա անունից։ Նա գիտեր, թե որ ազգից է ծնվելու Հիսուսը, ուստի նա օգտագործեց փարավոնին և մյուսներին`փորձելով ոչնչացնել հրեաներին։ Բայց Աստված թույլ չտվեց, որ Իր ծրագիրը խաթարվի։ Հիսուսը ծնվեց Բեթլեհեմում։ Հիսուսը հաղթող է։ Նա եկավ՝ ոչնչացնելու սատանայի գործը։ Ահա թե ինչու է սատանան Նրան ատում է և այժմ սրտնեղած է։ Լսի՛ր հաջորդ թողարկումը, և ես կբացատրեմ, թե ինչ նկատի ունեմ։ Հերոսներ՝ հեղինակ, երեխա, Արուսյակ (սատանա)։ © Copyright: CEF Germany |