STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 145 (If I had 1000 lives 6) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
145. Եթե 1000 կյանք ունենայի 6Նավը շարժվում էր։ Հադսն Թեյլրը շատ հիվանդ հասավ Անգլիա։ Այնտեղ նրան բուժող բժիշկները շատ անհանգիստ էին նրա համար։ Բժիշկ. - Պարո՛ն Թեյլր, դու այլևս չե՛ս կարող վերադառնալ Չինաստան։ Հ. Թ. - Եթե Աստված ցանկանա բուժել ինձ, կբուժի։ Չինաստանի մի մեծ քարտեզ էր կախված պատից։ Հադսնը նայում էր դրան և արտասվում, քանի որ մտածում էր միլիոնավոր չինացիների մասին, ովքեր երբևիցե չէին լսել Հիսուսի մասին։ Նա հաճախ պատմում էր այս պատմությունը։ Հ. Թ. - Ես նավով գնում էի դեպի Սանգ Կիան Ֆու։ Փիթըրը նավի վրա էր, և մենք միասին խոսում էինք Հիսուսի մասին։ Հետո ես իմ սենյակը վերադարձա և հանկարծ լսեցի, որ ինչ-որ մեկը լաց է լինում, և ահա ջրի ուժեղ ձայն։ Փիթըրը տախտակամածից ցած էր ընկել։ Ես ջուրը նետվեցի, բայց չկարողացա նրան գտնել։ -Օգնությո՜ւն, օգնությո՜ւն,- ձայն էի տալիս ես ձկնորսներին։ Բայց նրանք պատասխանեցին։ -Մենք ձուկ ենք որսում, մեզ կվճարե՞ս։ Ես նրանց խոստացա վճարել։ Շատ երկար տևեց, մինչև նրանք եկան օգնության։ Նրանք Փիթըրին հանեցին ջրից։ Ես փորձեցի վերակենդանացնել նրան, բայց արդեն շատ ուշ էր։ Փիթըրը մահացել էր։ Միգուցե նա փրկվեր, եթե ձկնորսներն այդքան անտարբեր չլինեին։ Ի՜նչ ահավոր է։ Հադսն ուզում էր, որ մարդիկ փրկվեն իրենց մեղքերից, բայց հիմա ինքն էլ էր հիվանդ։ Հ. Թ. - Տե՛ր Հիսուս, խնդրում եմ, հինգ միսիոներ ուղարկի՛ր Չինաստան, որ շատ մարդիկ հավատան Քեզ և փրկվեն։ Նրա աղոթքը պատասխանվեց։ Բայց արդյոք հինգ միսիոները բավակա՞ն էր միլիոնավոր չինացիներին։ Հադսն Թեյլրն աղոթեց 24-ի, 100-ի, 1000-ի համար։ Եվ Աստված պատասխանեց նրա աղոթքներին։ Ահա թե ինչ եմ սովորել Հադսն Թեյլրից։ ասա՛ Հիսուսին, թե ինչի կարիք ունես, և Նա կտա քեզ անհրաժեշտը։ Հիսուսը մեզ ուրախությամբ է տալիս և լսում է մեր աղոթքները։ Հադսն Թեյլրը կազդուրվեց և նորից ճամփորդեց Չինաստան, բայց այս անգամ նոր միսիոներիների հետ։ Առաջին կին. - Դուք բոլորդ խենթ եք, այստե՛ղ մնացեք։ Երկրորդ կին. - Դուք այստեղ շատ գումար կարող եք վաստակել։ Չինաստանում դուք սոված եք մնալու, քանի որ շուտով բոլորը կմոռանան ձեզ։ Հ. Թ. - Կմոռանա՞ն, Աստված երբե՛ք Իր զավակներին չի մոռանում։ Աստված երբեք չէր մոռացել նրա մասին։ Հ. Թ. - Եթե ես 1000 կյանք ունենայի, ապա 1000 անգամ միսիոներ կլինեի։ Դու նո՞ւյնպես ցանկանում ես միսիոներ դասնալ։ Կարող եմ խոստանալ, որ դու միլիոնատեր չես դառնա և հաճախ դժվարություններ կունենաս։ Բայց, միևնույն է, ավելի լավ բան չկա, քան Հիսուսի ուզածն անելը։ Եկե՛ք վստահենք Նրան բոլոր իրավիճակներում։ Հերոսներ՝ հեղինակ, Հադսն Թեյլր, բժիշկ, առաջին կին, երկրորդ կին։ © Copyright: CEF Germany |