Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 047 (Arsonist 6)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

47. Այրողը 6


Կիրակի երեկոյան Թի-Ֆամը նստած էր դրսում և դիտում էր, թե ինչպես է Հայիթիում արևը մտնում սարերի ետևը։ Նա երջանիկ էր, քանի որ վերջերս դարձել էր Աստծո զավակը։ Նրա հայրը՝ կախարդ-բժիշկը՝ Օրեստիլը, վերցրել էր նրա Աստվածաշունչը և մասերի էր բաժանել։ Սակայն նա երբեք չէր կարող վերցնել աղջկա սրտում գտնվող Հիսուսին։ Թի-Ֆամը հոր վրա բարկացած չէր, ով նստած էր անկյունում և կրակի մոտ տաքանում էր։ Նա, միևնույն է, սիրում էր նրան։ Արդյոք նա գիտե՞ր նորությունը։

Թի-Ֆամ. - Հայրի՛կ, ամեն կիրակի Վիկտորը գալիս է մեր գյուղ՝ քարոզելու։

Օրեստիլ. - Ավելի լա՛վ է՝ չգա՛։

Օրեստիլը հառաչեց, բայց չասաց, որ նախօրեին եղել էր եկեղեցու մոտ։ Նա շարունակ մտածում էր Վիկտորի խոսքերի շուրջ։

Վիկտոր. - Հիսուսը փոխե՛լ է իմ կյանքը։ Ես ոգիների վախի մեջ էի ապրում և ծառայում էի նրանց։ Բայց երբ լսեցի Աստծո սիրո մասին, ես հավատացի։ Հիմա երջանիկ եմ և գիտեմ, որ Հիսուսը միշտ ինձ հետ է։ Ես երբեք միայնակ չեմ լինելու։

Օրեստիլը գնաց այն փոքրիկ տունը, որը կառուցել էր ոգիների համար։

Օրեստիլ. - Ոգինե՛ր, ցո՛ւյց տվեք ձեր ուժը։ Թող կրակ իջնի այդ եկեղեցու վրա և այրի այն։ Օգնե՞մ դա անել։

Կեսգիշերին Օրեստիլը, վառվող փայտը ձեռքին, գնաց եկեղեցի։ Նա ծիծաղեց և կրակը մոտեցրեց ծղոտե տանիքին։

Հանկարծ ինչ-որ մեկը հետ քաշեց նրա ձեռքը։ Կախարդ-բժիշկը բղավեց։

Օրեստիլ. - Վիկտո՛ր, որտեղի՞ց հայտնվեցիր։

Վիկտոր. - Հիսուսն ինձ ուղարկեց, որ խոսեմ քեզ հետ։ Նա սիրում է քեզ։

Օրեստիլ. - Նա դեռ կարո՞ղ է ինձ սիրել։ Ես ծառայել եմ ոգիներին, խաբել եմ, ցանկացել եմ սպանել քեզ և պատրաստվում էի այրելու եկեղեցին։ Ես անգամ Թի- Ֆամի Աստվածաշունչն եմ մասերի բաժանել։ Նա դեռ կարող է ինձ սիրե՞լ։

Վիկտոր. - Նա խաչվել է քո յուրաքանչյուր մեղքի համար։ Նա կների քեզ։

Օրեստիլ. - Ես զղջում եմ արածներիս համար, ես խաղաղություն եմ ուզում և ուզում եմ դառնալ Աստծո զավակը։

Կախարդ-բժիշկը շատ լուրջ էր։ Նա այրեց իր բոլոր կախարդական արձանները և նոր կյանք սկսեց։ Ով տեսնում էր նրա փայլող դեմքը, ուրախանում էր։ Սակայն ամենաշատը Թի-Ֆամն էր ուրախանում։

Հիսուսն է հաղթողը Հայիթիում և ամենուր։ Նա ընդունում է յուրաքանչյուրին, ով Իր մոտ է գնում և ով ուզում է դառնալ Աստծո զավակ։

Աստվածաշունչն ասում է։ «Բայց ովքեր ընդունեցին Իրեն, նրանց Նա Աստծո որդիներ դառնալու զորություն տվեց, որ կհավատան Իր անվանը» (Հովհաննես 1:12)։


Հերոսներ` հեղինակ, Թի-Ֆամ, Օրեստիլ, Վիկտոր։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:45 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)