Home -- Armenian -- Perform a PLAY -- 159 (Whoever digs a hole 4)
159. Ով փոս է փորում 4
Համանը՝ այդ սարսափելի մարդը, համարյա ուշագնաց եղավ։ Սա անսպասելի էր նրա համար. նա պետք է պատվեր այն Մուրթքեին, ում պատրաստվում էր ողջ ազգի առաջ կախաղան հանել, ինչպես նաև սպանել Պարսկաստանում ապրող յուրաքանչյուր հրեայի։
Բայց նա կենդանի Աստծո միջամտությունը հաշվի չէր առել, Աստծո, ով սիրում և պաշտպանում է Իր ժողովրդին։
Ա՜խ, եթե Համանն իմանար, թե ինչ է պատահելու, բայց նա շատ հպարտ էր, քանի որ նորից թագավորի հետ ընթրիքի էր հրավիրված։ Եսթեր թագուհին պատրաստ էր իր հյուրերի համար։ Պալատում ոչ ոք չգիտեր, որ Եսթերը Մուրթքեի խորթ աղջիկն է։ Իսկ այդ երեկո Ասուերոս թագավորը պատրաստ էր Եսթերի յուրաքանչյուր ցանկությունը կատարելու։
Թագավոր. - Եսթե՛ր թագուհի, ունե՞ս ցանկություն։ Ես քեզ իմ թագավորության կեսը կտամ։
Եսթեր. - Իմ թագավո՛ր, թող որ ես և իմ ժողովուրդը՝ հրեաները, ապրենք։ Մեկը կա, ով ուզում է սպանել և ոչնչացնել մեզ։
Թագավոր (տխուր). - Ո՞վ է նա։ Որտե՞ղ է այդ մարդը։
Եսթեր. - Այս Համանը քո ամենավատ թշնամին է։
Թագավորի բարկությունը լցվեց, իսկ Համանը պայքարում էր իր կյանքի համար, բայց իզուր։ Ծառաները փակեցին նրա աչքերը և դուրս տարան։ Համանը մեռավ այն կախաղանի վրա, որը պատրաստել էր Մուրթքեի համար։
Աղջիկ. - Դե՛, ուրիշի համար փոս փորողը ինքն է ընկնում մեջը։
Համանը առաջինը չէր, ով ցանկացել էր ոչնչացներ հրեաներին։ Եվ նա վերջինը չէր լինելու, բայց Աստված պաշտպանում է Իր ժողովրդին։ Նա խափանեց չարի ծրագիրը։
Քանի որ Աստծո ծրագիրն էր, որ Հիսուսը՝ Փրկիչը, հրեա ծնվի։ Աստծո ուզածը կատարվում է։
Նույնիսկ Ասուերոս թագավորն էր Նրա ձեռքերում։
Թագավոր. - Թագավորի հրամանով թագավորությունում գտնվող յուրաքանչյուր հրեա իրավունք ունի ինքն իրեն պաշտպանելու։
Թագավորի սուրհանդակները արագավազ ձիերով գնացին երկրի յուրաքանչյուր գավառ և հայտնեցին նոր օրենքի մասին։ Համանը՝ հրեաների ամենասարսափելի թշնամին, դեկտեմբերի 13-ը հրեաների մահվան օր էր նշանակել, բայց այն դարձավ ուրախության օր, քանի որ հրեաները հաղթեցին իրենց թշնամիներին։
Նրանք այն տոնեցին ամսի 14-ին։ Հրեաները միմյանց նվերներ էին տալիս, աղքատներին էլ՝ կերակուր։
Տխրությունից ուրախություն դուրս եկավ։ Աստված պաշտպանեց իսրայել ժողովրդին։
Վերջին խոսքը միշտ Աստծունն է։
Հերոսներ՝ հեղինակ, թագավոր, Եսթեր, աղջիկ։
© Copyright: CEF Germany