Home -- Armenian -- Perform a PLAY -- 096 (My parents are separated)
96. Իմ ծնողները բաժանված են
Աղջիկ. - Դա հիանալի խաղ էր։
Տղա. - Մենք հաղթեցինք մրցույթում։
Աղջիկ. - Գլուխգովա՛ն։
Երեխաները խմբակից հետո ուրախությամբ հրաժեշտ տվեցին՝ բացի Սոֆիից։
Հեղինակ. - Սոֆի՛, ի՞նչ է քեզ հետ պատահել։ Դու երկար ժամանակ է, ինչ ուրիշ ես։ Ինչ-որ բան այն չէ՞ քեզ մոտ։
Սոֆի. - Ամեն բան վատ է։ Հայրս այլևս այստեղ չէ։ նա հեռացել է տնից՝ մենակ թողնելով ինձ և քրոջս։ Մայրիկն ասաց, որ նա ընկերուհի ունի, և որ նա այդ կնոջն ավելի շատ է սիրում, քան մեզ։
Հեղինակ. - Վստա՛հ եմ, որ շատ դժվար է քեզ համար։ Ես գիտեմ, թե ինչ ես զգում, երբ ծնողներդ բաժանվում են։
Սոֆի. - Նրա հեռանալուց հետո ամեն ինչ տխուր է։
Հեղինակ. - Եվ դու քեզ լքված ես զգում, այնպես չէ՞։
Սոֆի. - Ես ատո՛ւմ եմ այդ կնոջը։ նա խլել է իմ հայրիկին։ Ի՞նչ ես կարծում՝ նա երբևէ կվերադառնա՞։ Հիսուսն ամեն բան կարո՞ղ է առաջվա պես դարձնել։
Հեղինակ. - Սոֆի՛, վստահ եմ, որ Նա կարող է. Նա ուզում է, որ բոլոր ընտանիքներն ամուր լինեն, նա բաժանություն չի ուզում։ Բայց այստեղ խնդիր կա։
Սոֆի. - Ի՞նչ խնդիր։
Հեղինակ. - Խնդիրը մարդիկ են։ Նրանք չեն ուզում անել այն, ինչ Աստված է ուզում։ Նրանք նախընտրում են գնալ իրենց ճանապարհով և բաժանվել։ Երեխաները միշտ շատ են տանջվում, երբ այսպիսի բան է կատարվում. այն մեծ վերք է թողնում։
Սոֆի. - Երանի՜ հայրս վերադառնա, և ամեն բան առաջվա պես լինի։
Հեղինակ. - Ես կաղոթեմ դրա համար և գիտեմ, որ Հիսուսը նույնպես դա է ուզում։ Բայց, Սոֆի՛, եթե դրանից բացի ուրիշ բան էլ պատահի, իմացի՛ր, որ Նա կարող է բուժել վերքերը։ Դա կարող է շատ երկար տևել, քանի որ վերքերը նորից կարող են բացվել։
Սոֆի. - Երբ մտածում եմ հորս մասին, միշտ լաց եմ լինում։
Հեղինակ. - Հասկանո՛ւմ եմ, տե՛ս, Հիսուսն ուզում է այս քարտի վրա տպված համարով մխիթարել քեզ։ Կարդա՛ այն, խնդրում եմ։
Սոֆի. - Իմ հայրն ու մայրը լքեցին ինձ, բայց Տերն ընդունեց ինձ։
Հեղինակ. - Մարդիկ հիասթափեցնում և լքում են մեզ, բայց Հիսուսը երբե՛ք այդպես չի անի։ Դու կարող ես լաց լինել Նրա առաջ և սիրտդ բացել Նրան։ Նա միշտ մոտ է քեզ։ Այս քարտը կհիշեցնի քեզ սրա մասին, դրա համար էլ այն քեզ եմ տալիս։
Սոֆի. - Շնորհակա՛լ եմ։ Երբեմն կարո՞ղ եմ քեզ հետ խոսել սրա մասին։
Հեղինակ. - Իհա՛րկե, Սոֆի՛, ես քեզ համար միշտ ժամանակ կտրամադրեմ։
Սոֆի. - Հիմա ես պետք է գնամ։ Հաջողությո՛ւն։
Հեղինակ. - Հաջողությո՛ւն, կտեսնվե՛նք։ Դու նույնպես կարող ես ինձ գրել։
Հերոսներ՝ հեղինակ, Սոֆի, տղա, աղջիկ։
© Copyright: CEF Germany