STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 064 (On the run)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

64. Փախուստի մեջ


Հրաշալի՛ է, որ հենց հիմա լսում ես։ Լավ Սուրբ Ծնունդ ունեցա՞ր։

Աշխարհի չորս կողմերում բազմաթիվ մարդիկ տոնում են Սուրբ Ծնունդը և շատ ուրախ են, որ հավիտենական Թագավորը՝ Հիսուսը, ծնվել է։

Սակայն մոտավորապես երկու հազար տարի առաջ՝ այն ժամանակ, մեկը կար, ով բոլորովին էլ ուրախ չէր։ Դրա համար էլ ցանկանում էր սպանել փոքրիկ Հիսուսին, երբ իմաստուններից իմանար, թե որտեղ է Հիսուսը։

Սակայն իմաստուն մարդիկ չվերադարձան Երուսաղեմ, քանի որ Աստված նրանց երազի միջոցով ուրիշ բան էր կարգադրել։

Աստված ասաց. «Մի՛ վերադարձեք Հերովդես թագավորի մոտ։ Ուրի՛շ ճանապարհով տուն վերադարձեք»։

Եվ նրանք այդպես էլ արեցին։ Ով անձնապես ճանաչում է Հիսուսին, ուրախությամբ հնազանդվում է Նրան։ Իմաստունները ուրիշ ճանապարհով տուն վերադարձան։ Սակայն դեռ վտանգը չէր անցել։

Եվ Աստված Հովսեփին երազի մեջ ասաց, թե ինչ պետք է անի։

Աստված ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու կնոջդ և փախի՛ր Եգիպտոս։ Մնա՛ այնտեղ, մինչև կասեմ, թե երբ վերադառնաք։ Հերովդեսն ամեն բան անելու է, որ սպանի մանկանը»։

Հովսեփը սիրում էր Աստծուն և միանգամից հնազանդվեց։

Իսկ դու նո՞ւյնպես հնազանդվում ես, երբ Նա քեզ ինչ-որ բան է ասում։

Կեսգիշերին Հովսեփը վեր կացավ և Մարիամի ու փոքրիկ Հիսուսի հետ փախավ Եգիպտոս։

Հերովդեսը հասկացավ, որ իմաստունները չվերադարձան։ Նա զայրացած սարսափելի հրաման տվեց։

Հերովդես. - Երկու տարեկանից ցածր բոլոր տղա երեխաներին սպանե՛ք։ Այս հրամանը պետք է միանգամից կատարվի Բեթլեհեմում և նրա շրջակա տարածքում։

Հերովդեսը շատ դաժան էր։ Նա այդ հրամանով շատերին վշտացրեց։

Սակայն նա չկարողացավ գտնել և վնասել փոքրիկ Հիսուսին։

Երբ Հիսուսը համարյա երեք տարեկան էր, թագավորը մահացավ։ Հրեշտակն այդ մասին հայտնեց Հովսեփին երազի միջոցով։

Աստված ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանը և Իր մորը ու վերադարձի՛ր Իսրայել։ Նրանք, ովքեր ուզում էին մանկանը սպանել, մեռած են»։

Աստված կարիք չուներ Հովսեփին երկու անգամ ասելու։ Հովսեփը վստահեց Աստծո Խոսքին և հնազանդվեց։ Նա Մարիամի և փոքրիկ Հիսուսի հետ վերադարձավ իրենց տուն։

Եվ այնտեղ՝ փոքրիկ քաղաքում՝ Նազարեթում, Հիսուսը մեծացավ այնպես, ինչպես Աստված էր ասել։


Հերոսներ` հեղինակ, Աստծո ձայն, Հերովդես։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:48 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)