STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 022 (Chariot of fire to heaven 7)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

22. Հրե սայլը դեպի երկինք 7


Դեռ հիշո՞ւմ ես այն հետախուզական գործընթացի մասին, երբ փնտրում էինք Եղիային։ Նրա անհետացումն ինձ խճանկար է հիշեցնում։

Հեղինակ. - Եղիսե՛, դու նրա ընկերն էիր։ Գիտե՞ս արդյոք, թե որտեղ է Եղիան։

Եղիսե. - Այո՛, գիտե՛մ։

Հեղինակ. - Երևում է՝ ուրախ ես։ Ես շատ հետաքրքրված եմ։

Եղիսե. - Ես ճշգրտորեն հիշում եմ, թե ինչպես Եղիան հանեց իր թիկնոցը նախքան հեռանալը։ Ես որոշել էի գնալ նրա հետ, սակայն նա չէր ցանկանում, որ ես իր հետ գնամ։ Բայց ես թույլ չտվեցի նրան ինձ համոզել։ Ճանապարհին հանդիպեցինք մարգարեների, ովքեր հարցրին մեզ, թե արդյոք գիտե՞նք, որ այդ օրը Եղիայի մեզ հետ լինելու վերջին օրն է։

Հեղինակ. - Դու տխրեցի՞ր, երբ իմացար այդ մասին։

Եղիսե. - Ես արդեն գիտեի և նրանց միայն ասացի, որ պետք է լռեն։ Մենք գնացինք դեպի Հորդանան գետը։ Երբ հասանք գետին, ոչ մի կամուրջ չկար այնտեղ։ Եվ Եղիան հանեց իր թիկնոցը, ծալեց այն և հարվածեց ջրերին։ Պատկերացրո՛ւ՝ գետը մեջտեղից բաժանվեց, և մենք առանց թրջվելու անցանք միջով։

Հեղինակ. - Այս ամենն իրականությո՞ւն է։

Եղիսե. - Այո՛, ես այնտեղ էի և զարմացած եմ, թե Աստված որքան մեծ է և հզոր ու ինչպես է այդպիսի հրաշքներ կատարում անզոր մարդկանց միջոցով։

Մինչ քայլում էին, խոսում էինք Աստծո մասին։ Եվ մի հրաշալի բան տեղի ունեցավ։ Երկնքից մի հրեղեն կառք իջավ հրեղեն ձիերով։ Ես զարմանքով նայում էի, թե ինչպես Եղիան գնաց դեպի Աստծո անտեսանելի Երկինք։ Ես կանչեցի նրա հետևից, սակայն նրան այլևս տեսնել չէի կարողանում։ Աստված Եղիային այսպիսի փառահեղ ձևով Երկինք տարավ։

Հեղինակ. - Եվ սա էր պատճառը, որ ոչ ոք նրան չկարողացավ գտնել։ Շնորհակա՛լ եմ, Եղիսե՛, որ պատասխանեցիր մեր հարցերին։ Այս խճանկարը լուծված է։

Մահը կյանքի վերջն է երկրի վրա։ Սակայն մեզ համար կարևոր չէ, թե երբ և ինչպես կավարտվի մեր կյանքը, այլ թե որտեղ ենք լինելու մեր մահից հետո։

Եղիան Աստծո մոտ է, քանի որ ապրեց Աստծո հետ։ Աստվածաշունչը մեկ այլ հատվածում ասում է․ «Ով որ Որդուն ունի, կյանք ունի, իսկ ով Աստծո Որդուն չունի, կյանք չունի» (Ա Հովհաննես 5:12)։

Հաջորդ թողարկմանը ես քեզ կպատմեմ, թե ինչպես Վահեն նոր կյանք սկսեց Հիսուսի հետ։


Հերոսներ` հեղինակ, Եղիսե։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:40 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)