Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 056 (God forgets no one 4)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

56. Աստված ոչ ոքի չի մոռանում 4


Հովսեփը սպասեց։ Անցավ մեկ շաբաթ, երկու շաբաթ, մեկ ամիս, երկու ամիս։ Ժամանակն անցնում էր, և Հովսեփը մտածեց։

Հովսեփ. - Ես մեղավոր չեմ, բայց ահա բանտում եմ։ Ինչո՞ւ ինձ ոչ ոք այդտեղից դուրս չի հանում։

Բանտարկյալներից մեկը, ով ազատ էր արձակվել, խոստացել էր, որ փարավոնի հետ կխոսի նրա մասին։ Սակայն նա մոռացավ Հովսեփի մասին։ Անցավ երկու երկար տարի։ Բայց կար Մեկը, Ով չէր մոռացել Հովսեփի մասին։ Աստված։ Աստված խոստացել էր, որ նա մեծ կառավարիչ է դառնալու։ Աստված կատարելու էր Իր խոստումը Իր ժամանակին։

Մի օր փարավոնը երազ տեսավ։ Սակայն ոչ ոք չէր կարողանում ասել, թե ինչ է նշանակում նրա երազը։ Նա շատ տխուր էր։ Եվ մատռվակը, ով սպասարկում էր փարավոնին, մի բան հիշեց։

Մատռվակ. - Ես գիտեմ մեկին, ով կարող է մեկնել քո երազները։ Հովսեփը. նա բանտում է, բայց անմեղ է։ Ես մոռացել էի նրա մասին։

Փարավոն. - Նրան անմիջապես ինձ մո՛տ բերեք։

Փարավոնի հրամանը կատարված էր։

Հովսեփը գնաց Եգիպտոսի կառավարիչի մոտ և գլուխ խոնարհեց նրա առաջ։

Փարավոն. - Լսել եմ, որ կարողանում ես երազներ մեկնել։

Հովսեփ. - Մեծազո՛ր փարավոն, ես չեմ կարող, բայց Աստված կարող է։

Փարավոն. - Ես երազումս տեսա, որ կանգնած էի Նեղոս գետի մոտ։ Յոթ գեր կովեր դուրս եկան ջրից, սակայն նրանց ուրիշ յոթ նիհար կովեր կերան։ Ապա երազումս տեսա, թե մի ցողունի վրա յոթ պարարտ ու ընտիր հասկեր կային։ Եվ ահա նրանց ետևից յոթ բարակ հասկեր բուսեցին, և այդ հասկերը կուլ տվեցին այն ընտիր հասկերը։ Ի՞նչ է սա նշանակում։ Կարո՞ղ ես ասել։

Հովսեփ. - Աստված քեզ ասել է, որ յոթ առատ տարիներ են սպասվում։ Լավ բերք է սպասվում Եգիպտոսում։ Սակայն հետո յոթ տարի սով է հաջորդելու։ Ոչինչ չի աճելու։ Սա միանշանակ անցնելու է։ Լավագույն բանը, որ պետք է արվի, դա մի իմաստուն մարդ գտնելն է, ով կկարողանա յոթ առատության տարիներին բավարար բերք հավաքել, որ մարդիկ սովի յոթ տարիներին սովից չմահանան։

Այս գաղափարը համոզեց փարավոնին։

Փարավոն. - Հովսե՛փ, դու ես այդ մարդը։ Աստված քեզ հետ է։ Ես քեզ իմ օգնական եմ նշանակում։ Եգիպտոսում բոլորը պետք է հնազանդվեն քեզ։

Ահա այսպես Հովսեփը դարձավ երկրի երկրորդ կարևորագույն մարդը։ Նա դժվարանում էր հավատալ դրան։ Աստված չէր մոռացել նրան, նույնիսկ եթե այդպես էր թվում։

Նրա եղբայրներն ատում էին նրան, նա վաճառվեց որպես ստրուկ, ապա նրան բանտը գցեցին, սակայն նա անմեղ էր։

Ես հաշվարկեցի և հասկացա, որ Հովսեփը տասը ծանր տարիներ է ունեցել։ Սա պետք է, որ խրախուսի։ Աստված ոչ ոքի չի մոռանում։ Անգամ քեզ չի մոռանում։ Հավատա՛ Նրան և վստահի՛ր քո կյանքը Նրան։ Դու կզարմանաս՝ իմանալով, թե Աստված ինչ արեց Հովսեփի շնորհիվ։

Դրա համար էլ անպայման լսի՛ր մեր հաջորդ թողարկումը։


Հերոսներ` հեղինակ, Հովսեփ, մատռվակ, փարավոն։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:47 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)