Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 055 (Innocent in jail 3)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

55. Անմեղը բանտում 3


Բանտախցի դուռը փակվեց։ Բանտապետը փակեց դուռը և հեռացավ։ Հովսեփը նստած էր ճաղերի հետևում։ Նա մեղավոր չէր։ Նա ճիշտ բան էր արել, դրա համար բանտում էր։ Հասկանո՞ւմ եք դա։

Հովսեփը շարունակ մտածում էր։

(Երաժշտություն, մինչ նա մտածում է)։

Նա իր մտքում՝ աչքերի առջև, տեսավ իր եղբայրներին։

Շատ տարիներ առաջ նրան վաճառել էին որպես ստրուկ. Նա Եգիպտոսում էր։ Նրանք ատում էին նրան միայն նրա համար, որ Աստված ասել էր, թե Հովսեփին մեծ կառավարիչ է դարձնելու։

Բուրգերի և փարավոնների երկրում Պետափրեսը, որը փարավոնի պաշտոնյաներից էր, նրան գնեց որպես ստրուկ։ Հովսեփն իր գործը լավ էր անում։ Պետափրեսը զարմացած էր․ նա երբևէ այսպիսի լավ ծառա չէր ունեցել։ Ինչ Հովսեփն անում էր, հաջողության էր հասնում։ Ասե՞մ քեզ գաղտնիքը։ Աստված նրա հետ էր և օգնում էր նրան։

Պետափրեսը թույլ էր տվել, որ նա իր տան և դաշտերի վրա կառավարիչ լինի։ Հովսեփը նաև շատ գեղեցիկ էր։ Պետափրեսի կինը հիացած էր նրանով և ցանկանում էր, որ նրա հետ շատ ավելի մտերիմ լինել։ Դա ճի՞շտ է։ Աստծո օրենքն ասում է անբարո պահվածք մի՛ ունեցիր այլ կնոջ կամ տղամարդու հանդեպ։ Հովսեփը հնազանդվում էր Աստծուն և այդպիսի մեղք չգործեց։

Մի օր Պեփափրեսի կինը նորից փորձեց Հովսեփին։

Ի՞նչ ես անում, երբ ինչ-որ մեկը դրդում է քեզ վատ բան անելու։ Եղի՛ր ինչպես Հովսեփը։ նա փախավ մեղքից։ Կինը ամուր բռնեց նրա հագուստից, բայց Հովսեփն իր հագուստը թողեց և փախավ։ Նա որոշեց մեղք չգործել իր վերակացուի կնոջ հետ։ Բայց կինը վիրավորված էր և մտածում էր, թե ինչպես վրեժխնդիր լինել։

Երբ նրա ամուսինը տուն վերադարձավ, կինն ասաց, թե Հովսեփը եկել էր իր սենյակ և իրեն անվայել էր պահել։ Երբ նա բղավել էր, Հովսեփը փախել էր՝ իր հագուստն այնտեղ թողնելով։

Պետափրեսը հավատաց կնոջ ստերին և Հովսեփի վրա շատ բարկացավ։ Նա անմիջապես նրան բանտը գցեց։

Սակայն Աստված բանտում նույնպես Հովսեփի հետ էր, դրա համար էլ այս պատմությունը դեռ չի ավարտվում։

Աստված ծրագրեր ուներ Հովսեփի համար, նույնիսկ երբ նա դեռ չէր կարող դա տեսնել։

Հաջորդ թողարկմանը կլսենք Հովսեփի մասին պատմության շարունակությունը։


Հերոս` հեղինակ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:47 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)