Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 048 (Small man – big cheat)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

48. Փոքր մարդ. մեծ խարդախությունը


(Ամբոխի ձայներ)։

Զաքեոս. - Մի կո՛ղմ քաշվեք։ Թո՛ւյլ տվեք անցնել։

Տղամարդ. - Ինչո՞ւ համար են իրար հրում։

Զաքեոս. - Ես ոչինչ չե՛մ կարողանում տեսնել։

Տղամարդ. - Լռի՛ր և կորի՛ր այստեղից։

Նա չկարողացավ անցնել այնտեղ։ Բոլորը ճանաչում էին նրան, սակայն ոչ ոք չէր սիրում նրան։ Նա գեղեցիկ տուն և ամենանորաձև հագուստներն ուներ։ Նա շատ կարճահասակ էր և շատ հարուստ։ Բոլորը գիտեին, որ նա իր գումարը արդարությամբ չի վաստակում։ Նրա անունը նշանակում է «անմեղ», սակայն կարճահասակ Զաքեոսը մեծ խաբեբա էր։

Նա մաքսապետ էր Երիքովում։ Ովքեր որ ապրանք էին ներմուծում, պետք է հարկ տային։ Զաքեոսը օրենքին չէր հետևում։ Նա մարդկանցից ավելի շատ գումար էր վերցնում, քան անհրաժեշտ էր։ Նրա վերակացուն, ով Հռոմում էր, ոչինչ չէր անում այդ կապակցությամբ, և Զաքեոսը կարող էր անել այն, ինչ ուզում էր։ Այսպիսով, պարոն Անմեղը մեղավոր մարդ էր։

Զաքեոսը շատ գումար ուներ, սակայն չուներ ուրախություն։ Մի օր մի ցնցող բան տեղի ունեցավ Երիքովում. Հիսուսն էր եկել։

Զաքեոսը՝ այս կարճահասակ մարդը, առիթը չէր ուզում բաց թողնել՝ ճանաչելու Հիսուսին, սակայն մյուսները փակում էին նրա տեսադաշտը։ Ծառը բարձրանալ։ սա հիանալի միտք է։ Նա արագ բարձրացավ ծառը։ Արդեն ամեն ինչ երևում էր։ Հիսուսը մոտենում էր։ Նա ավելի ու ավելի էր մոտենում։ Պատկերացրե՛ք Զաքեոսի զարմանքը։ Հիսուսը կանգնեց ծառի ներքևում։ Զաքեոսի սիրտը շատ արագ էր բաբախում։ Հիսուսը վերև նայեց։ Նա իր աչքերի մեջ էր նայում։ Ինչպե՞ս Նա ճանաչեց Զաքեոսին։ Հիսուսն ասաց նրան։

Հիսուս. - Զաքեո՛ս, ծառից արագ ցա՛ծ իջիր։ Այսօր քո տուն եմ այցելելու։

Զաքեոսը միանգամից արեց Հիսուսի ասածը։ միանգամից ցած իջավ ծառից։ Նա ուրախությամբ Հիսուսին ուղեկցեց իր տուն։ Սակայն մյուսները այս փաստից վիրավորվեցին։

Տղամարդ. - Հիսուսը նրա տո՞ւն է գնում։ Նա չգիտի՞, թե ինչպիսի ավազակ է նա։

Այո՛, Հիսուսը գիտեր։ Այնուամենայնիվ, Նա սիրում էր նրան։ Զաքեոսը սկսեց ճանաչել Հիսուսին և պատմեց Նրան իր կատարած բոլոր սխալների մասին։

Զաքեոս. - Տե՛ր, խոստանում եմ՝ ես իմ հարստության կեսը կտամ աղքատներին։ Եվ ումից գողացել եմ, քառակին կվերադարձնեմ։

Հիսուս. - Զաքեո՛ս, դու հիմա փրկված ես, քանի որ Ես եկա փնտրելու և փրկելու նրանց, ովքեր կորած են։

Հիսուսը քեզ մոտ նույնպես կգա։ Հրավիրի՛ր Նրան քո կյանք և ասա՛ Նրան, թե ինչն է անհանգստացնում քեզ։ Նա քո կյանքը կարգի կբերի։


Հերոսներ` հեղինակ, Զաքեոս, Հիսուս, տղամարդ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:45 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)