Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 134 (STOP 2)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

134. ԿԱՆԳ ԱՌ 2


Աղջիկ. - Կյանքի դպրոց, մաս 1։ Այսօր կուսումնասիրենք կանգ առնելու նշանները։

(Երթևեկության աղմուկ)։

Տղա. - Խե՞նթ է նա։ Մեծ արագությամբ անցավ հենց կանգ առնելու նշանի մոտով։

Աղջիկ. - Միգուցե շտապում է։

Աստվածաշնչում կարդում ենք մեկի մասին, ով նույնպես շտապում էր։ Նա շատ անկանխատեսելի էր, և բոլորը վախենում էին նրանից։ Նա մարդկանց սպանելու ծրագիր ուներ։ Անմեղ մարդիկ տառապում էին։

Սողոս. - Մենք ոչնչացնելու ենք բոլոր քրիստոնյաներին՝ յուրաքանչյուրին, ով ասում է, թե Հիսուսը Աստծո Որդին է։ Եկե՛ք գնանք Դամասկոս։

Նա ուզում էր ձերբակալել կանանց և տղամարդկանց։ Քահանայապետը կանաչ լույս էր տվել նրան՝ անելու այդ ամենը։

(Քայլելու ձայն)։ Սողոսն ավելի արագ էր քայլում, բայց հանկարծ կանգ առավ։

Երկնքից մի լույս փայլատակեց նրա շուրջը։

Հիսուս. - Սողո՜ս, Սողո՜ս, ինչո՞ւ ես Ինձ հալածում։

Սողոս. - Տե՛ր, ո՞վ ես դու։

Հիսուս. - Ես Հիսուսն եմ, ում հալածում ես, վե՛ր կաց, գնա՛ Դամասկոս և այնտեղ կիմանաս, թե ինչ եմ ուզում, որ անես։

Մարդիկ, ովքեր ուղեկցում էին Սողոսին, լսում էին այդ ձայնը, սակայն ոչինչ չէին տեսնում։

Երբ Սողոսը վեր կացավ, նա կուրացել էր։ Նրան ուղեկցողները դեպի քաղաք տարան նրան։

Հիսուսը կանգնեցրեց Սողոսին։ Այդ ժամանակ նա հասկացավ, որ իր կյանքը սխալ ուղղությամբ է գնում։ Նա կարծում էր, թե Աստծուն է պատկանում, բայց դա այդպես չէր։ Առանց Հիսուսի՝ մենք բոլորս սխալ ճանապարհին կհայտնվենք, մի ճանապարհի, որը մեզ դեպի Երկինք չի տանի և որը շատ վտանգավոր է։ Դրա համար էլ Հիսուսը կանգնեցրեց Սողոսին և մյուսներին։

Աղջիկ. - Ես երբևէ լույս չեմ տեսել։

Աստծո «կա՛նգ առ» նշանը յուրաքանչյուր մարդու համար տարբեր է։

Տղա. - Օրինակ՝ դա կարող է ինչ-որ պատահար կամ հիվանդություն լինել։ Քեզ համար դա ինչպիսի՞ն էր։

Իմ «կա՛նգ առ» նշանը եղել է քարոզի ժամանակ։ Աստված նաև կարող է մարդկանց օգտագործել, որ ուրիշների համար «կանգ առնելու» նշան լինեն։

Աղջիկ. - Իսկ հետո ի՞նչ եղավ Սողոսի հետ։

Նա խոստովանեց, որ սխալ ճանապահի վրա է, և աղոթեց։ Երեք օր անց նրա տեսողությունը վերականգնվեց։

Անանիա. - Սիրելի՛ Սողոս եղբա՛յր, Տեր Հիսուսն ինձ ուղարկեց քեզ մոտ, որ նորից կարողանաս տեսնել։ Լցվի՛ր Սուրբ Հոգով, որը քեզ ուժ կտա քո կյանքի ճամփորդության համար։

Եվ հենց այդ պահին Սողոսը կրկին կարողացավ տեսնել։

Տղա. - Իսկ հետո՞։

Այս քրիստոնյաները, ում ցանկանում էր սպանել, դարձան նրա մտերիմ ընկերները, և նա շատերին դեպի Հիսուսն առաջնորդեց և ցույց տվեց ճիշտ ուղին։


Հերոսներ՝ հեղինակ, աղջիկ, տղա, Սողոս, Հիսուս, Անանիա։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 02:02 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)