Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 052 (Without a schedule to Hawaii)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

52. Հավայան կղզիներում՝ առանց ժամանակացույցի


Երբևէ նկատե՞լ եք, թե ինչպես են չվող թռչունները նախքան թռչելը հավաքվում։

Յուրաքանչյուր տարի կռունկները, արագիլները և կարապները թռչում են դեպի հարավ։ Ո՞վ է նրանց ասում, որ պետք է ճամպրուկները հավաքեն։ Աստված. Արարիչն է նրանց ուղղորդում։

Նրանք ենթարկվում են Նրա ցուցումներին, որն էլ փրկում է նրանց կյանքը։

Որոշ թռչուններ թռչում են ավելի քան 10 000կմ և գարնանը վերադառնում են իրենց նախկին բները։ Արդյոք սա հրաշք չէ՞։

Դու լսե՞լ ես ամերիկյան Ոսկե թռչունի մասին։ Այն ապրում է Ալյասկայում, որտեղ ձյունը երբեք 100%-ով չի հալչում։ Նա ձվից դուրս է գալիս 26 օր անց։ Այդ թռչունների սիրելի կերակուրը որդերն ու լորամրգերն են։ Նրանք աղավնու չափ են, իսկ նրանց փետուրներն ունեն շողշողուն ոսկեկանաչ գույն։ Նրանք լավ չեն քայլում, բայց կարողանում են թռչել, որը նրանց համար ավելի կարևոր է, քանի որ ձմեռն անցկացնում են Հավայան կղզիներում։ Դա նշանակում է, որ նրանք թռչում են 88 ժամ անընդմեջ։

Խոսնակ. - Գիտնականների համար նրանց ուղևորությունը մեծ առեղծված է։ Մինչև տեղ հասնելը, նրանք կորցնում է իրենց քաշի կեսը։ Պատկերացրո՛ւ, եթե դա պատահեր քեզ հետ։ Թռիչքի ընթացքում նա թևերը թափահարում է 250 000 անգամ։ Կկարողանայի՞ր այդքան ձեռքերդ շարժել առանց հանգստանալու։ Եթե թռչուններն ունենային արագաչափ, այն ցույց կտար, որ նրանք թռչում են մոտավորապես 50կմ/ժ արագությամբ։
Ամերիկյան Ոսկե թռչնակը կշռում է մոտավորապես 300գ և թռիչքի յուրաքանչյուր ժամում կորցնում է քաշի 0,6%-ը։ Հաշվարկը ցույց է տալիս, որ սա սպառման մեծ ցուցանիշ է, քանի որ նախքան վերջնակետին հասնելը մոտավորապես 800կմ անց պետք է որ ուժասպառ ընկներ ջուրը։ Բայց դա տեղի չի ունենում, որովհետև թռչունները թռչում են V-ձևով, այսինքն՝ թռիչքի ընթացքում առջևի թռչողները տեղափոխվում են հետև, այսպիսով խնայում են իրեն էներգիան։

Ոսկե թռչնակը հետևում է Աստծո ցուցումներին, որոնք Նա դրել է իր մեջ։ Առանց կողմնացույցի և քարտեզի՝ նա թռչում է գիշերվա և ամպերի միջով։ Ավելի երիտասարդ թռչունները, որոնք երբեք չեն եղել Հավայան կղզիներում, միևնույն է, նրանք հսկայական օվկիանոսի մեջ գտնում են կղզին։ Անհավանական է թվում, բայց նրանք հետևում են Աստծո ճիշտ ցուցումներին և երևի շնորհակալության երգեր են երգում Նրան։

Արդյոք մենք էլ՞ պետք է այդպես անենք։

Աստծո ճիշտ ցուցումները մեզ համար Աստվածաշնչում են։ Ով հետևի դրանց, կհասնի նպատակակետին։


Հերոսներ՝ հեղինակ, խոսնակ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:46 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)