Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 029 (Behind closed doors)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

29. Փակ դռների ետևում


Աշակերտ. -Հովհաննե՛ս, փակի՛ր դուռը։ ես չեմ վստահում նրանց. նրանք սպանեցին Հիսուսին, իսկ հիմա մեր հետևից են գալու։ (Դռան փակվելու ձայն)։

Տրտմած սրտերով՝ Հիսուսի աշակերտները նստել էին փակ դռների հետևում։ Արդյոք չգիտեի՞ն, որ Հիսուսը հարություն է առել։ Մարիամը վերջապես խոսեց նրանց հետ։

(Դռան թակոց)։

Էմմավուսի առաջին աշակերտ. - Մենք այստե՛ղ ենք։

Էմմավուսի երկրորդ աշակերտ. - Բացե՛ք դուռը։

Աշակերտ. - Կղեովպա՛ս, ինչո՞ւ արդեն տանը չես։

Էմմավուսի առաջին աշակերտ. - Մենք խոսե՛լ ենք Հիսուսի հետ. Նա ո՛ղջ է։

Աշակերտ. - Որտե՞ղ եք տեսել Նրան։ Պատմե՛ք ամեն բան։

Էմմավուսի երկրորդ աշակերտ. - Սկզբում մենք նրան ընդհանրապես չճանաչեցինք։

Էմմավուսի առաջին աշակերտ. - Ամեն բան այսպես եղավ․ մենք քայլում և խոսում էին։ Հանկարծ մի մարդ եկավ և միացավ մեր խոսակցությանը։

Էմմավուսի երկրորդ աշակերտ. - Նա մեզ հարցեց, թե ինչի մասին ենք խոսում։ Ես ասացի։ «Երուսաղեմում միայն դո՞ւ ես անծանոթ, որ չգիտես, թե այս օրերին ինչեր են եղել այստեղ. Հիսուսը խաչվել է»։ Եվ Նա բացատրեց մեզ, որ Աստված արդեն ամեն բան ասել էր, թե ինչպես է լինելու։

Էմմավուսի առաջին աշակերտ. - Նա լավ գիտեր Քրիստոսի մասին մարգարեությունը։ Մենք հանդարտվեցինք։ Որոշ ժամանակ անց հասանք քաղաք. արդեն մութ էր։

Էմմավուսի երկրորդ աշակերտ. - Մենք Նրան ընթրիքի հրավիրեցինք։ Եվ այսպիսի բան պատահեց։ Նա վերցրեց հացը, օրհնեց այն, բաժանեց մասերի և մեզ տվեց։ Եվ այդ պահին մենք ճանաչեցինք Նրան։ Հիսուսն էր։ Սակայն երբ հասկացանք, որ Հիսուսն է, Նա անհետացավ ճիշտ մեր աչքի առաջ, Նա այլևս այնտեղ չէր։

Էմմավուսի առաջին աշակերտ. - Սա իրո՛ք, իրո՛ք ճշմարտությունն է։ Մենք խոսել ենք Հիսուսի հետ և հետո շտապեցինք այստեղ, ինչքան կարող էինք արագ, որ պատմենք․ Հիսուսը ո՛ղջ է։

Երբ մարդիկ հանդիպում են Հիսուսին, չեն կարող այդ լուրը պահել իրենց մեջ և պետք է Նրա մասին ուրիշներին էլ պատմեն։ Մինչ երկուսը խոսում էին, հանկարծ Հիսուսը հայտնվեց սենյակում։ Նա ցույց տվեց Իր ձեռքերն ու ոտքերը։

Հիսուս. - Խաղաղությո՛ւն ձեզ։ Այդ Ե՛ս եմ։

Այս ամենից հետո աշակերտներն արդեն հավատում էին։ Հիսուսի մասին լսելը լավ է։ Հիսուսին հանդիպելը բոլոր կասկածները դուրս է հանում և ուրախություն տալիս։

Հաջորդ թողարկմանը Մերին և Սոնան կպատմեն, թե ինչպես հանդիպեցին Հիսուսին։


Հերոսներ` հեղինակ, աշակերտ, Էմմավուսի երկու աշակերտներ, Հիսուս։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:41 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)