Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 150 (Very brave 2)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

150. Շատ խիզախ 2


Դա շատ համարձակ քայլ էր։ Ինամը, չցանկանալով կուլ տալ կախարդ-բժշկի խառնուրդը, այն պատուհանից դուրս թափեց։

Ինամ. - Ես վստահո՛ւմ եմ քեզ, Տե՛ր Հիսուս, խնդրում եմ, բուժի՛ր ինձ։

Ինդոնեզիացի աղջիկը կրկին առողջ էր։

Երբ Ինամը առողջացավ, առաջին հերթին պաշտամունքի գնաց ջունգլիներում կառուցված փոքր եկեղեցում։

(Երաժշտություն)։

Նա ուրախությամբ ուրիշների հետ երգեր երգեց Հիսուսի մասին։

Այնուհետև նրանց ասաց, որ Հիսուսը լսել է իր աղոթքը, և ինքը նորից առողջ է։

Կին. - Իսկ քո մայրիկի կարծիքով՝ ո՞վ է քեզ բժշկել։

Ինամ. - Նա կարծում է, որ դա կախարդ-բժիշկն էր, ով ինձ խմելու բան տվեց։

Կին. - Ասելո՞ւ ես նրան ճշմարտությունը։

Ինամը տուն վերադառնալիս մտածում էր այդ մասին։ Նրան հաճախ ծեծում էին, քանի որ հավատում էր Հիսուսին։

Հաջորդ օրը նա գնաց խոհանոց և նայում էր, թե ինչպես է մայրիկը համեմունքներ խառնում ուտելիքին։

Ինամ. - Մա՛մ, հավանաբար մտածում ես, որ կախարդ-բժշկի ըմպելիքն ինձ բուժեց, բայց դա այդպես չէ. ես խառնուրդը դուրս եմ թափել պատուհանից։

Մայրիկ. - Եթե դա այդպես է, նշանակում է, որ դու մեզ խաբել ես։

Այդքան էլ վատ չէր հնչում։ Ընդհակառակը՝ նրա ծնողները վաղուց զարմացած էին իրենց քաջ Ինամով, ով հավատում էր Հիսուսին՝ չնայած բոլոր ծեծերին։

Մայրը նայեց արևին։

Մայրիկ. - Ինա՛մ, ժամանակն է եկեղեցի գնալու։

Ինամը գրկեց մայրիկին։

Առաջին անգամ նա ծնողների թույլտվությամբ պաշտամունքի էր գնում։ Որոշ ժամանակ անց նրա ծնողները նույնիսկ ուղեկցում էին նրան։ Ինամն այնքան ուրախ էր, երբ նստում էր իր հոր և մոր մեջտեղում և միասին Հիսուսի մասին պատմություններ էին լսում։

Նրա ծնողները շատ էին մտածում փոքրիկ եկեղեցում լսածիների մասին։ Նրանք իրենց կրոնը համեմատեցին Հիսուսի հանդեպ հավատ ունենալու հետ. հավատ, որն իրենց դստերը ուժ էր տվել հավատարիմ մնալու, նույնիսկ երբ ծեծի էր ենթարկվում։

Մի օր նրա ծնողները որոշեցին հետևել Հիսուսին։

Հիսուսի հետ Ինամի կյանքը համոզել էր նրանց, որ Նա կենդանի է։ Չնայած բազում ծեծերի, նա հավատարիմ մնաց Հիսուսին և ավելի ու ավելի սիրեց Նրան։


Հերոսներ՝ հեղինակ, կին, Ինամ, մայրիկ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 02:05 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)