Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 011 (Jesus is born)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

11. Հիսուսը ծնվեց


(Ոտնաձայներ):

Թագավորի սուրհանդակ. - Նազարեթի ժողովո՜ւրդ: Եկե՜ք այստեղ և լսե՜ք թագավորի հրամանը: Մարդահամար է լինելու: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է գնա իր նախնիների քաղաքը, որ հաշվառվի:
Անշուշտ, սա լավ լուր չէ, բայց երբ հաշվառվես, կարող ես վերադառնալ: Հնազանդվե՛ք այս կարգադրությանը: Հիշե՛ք` թագավորը խիստ է:

Ամբողջ Նազարեթը խառնաշփոթի մեջ էր: Շատերը տխուր էին: Թագավորի հրամանը չէր համընկնում իրենց ծրագրերի հետ, բայց դա համընկնում էր Աստծո ծրագրի հետ:

Նույնիսկ Մարիամը և Հովսեփը պետք է պատրաստվեին երկար ճամփորդության: Հովսեփը Դավիթ թագավորի սերնդից էր, այդ պատճառով էլ նա պետք է գնար Բեթլեհեմ` իր նախնիների քաղաքը:

Ճամփորդությունը կարող է հաճելի լինել, բայց այն հատկապես Մարիամի համար շատ դժվար էր լինելու, քանի որ նա սպասում էր իր առաջին երեխայի ծնվելուն: Նրանք ավելի քան 170 կիլոմետր պետք է անցնեին:

Մարիամն արդեն գիտեր, որ Աստծո Որդու մայրը պետք է լինի, քանի որ հրեշտակը նրան և Հովսեփին հայտնել էր այդ լավ լուրը:

Հիսուսը` որպես աշխարհի Փրկիչ. սա էր Աստծո ծրագիրը:

Ճանապարհը դեպի Բեթլեհեմ անվերջանալի էր թվում: Նրանք արդեն մի քանի օր է, ինչ ճանապարհին էին: Մարիամը և Հովսեփը չէին ծրագրել սա իրենց համար, բայց դա Աստծո ծրագրի մի մասն էր, այդ պատճառով էլ նրանք հնազանդվում էին:

Բեթլեհեմում նրանք շատ հիասթափված էին:

Հյուրանոցի տեր. - Ազատ տեղ չունենք: Բոլոր սենյակները զբաղված են, հարցրե՛ք ուրիշ տեղ: Գնացե՛ք, այստեղ ձեզ համար տեղ չկա:

Բոլոր տեղերում դռները փակեցին նրանց առաջ:

Վերջապես նրանք տեղ գտան գոմում:

Գոմ, որը նույնպես Աստծո ծրագրի մեջ էր:

Եվ հենց այնտեղ ծնվեց Հիսուսը: Մարիամը Հիսուսին փաթաթեց կտորով և պառկեցրեց նրան մսուրի մեջ:

Աստծո ծրագիրը կատարված էր:

Պատկերացրե՛ք՝ 700 տարի առաջ, մինչ այս դեպքը տեղի կունենար, Աստված արդեն խոստացել էր, որ Մեսիան պետք է ծնվի Բեթլեհեմում:

Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իրագործեց Իր ծրագիրը` մեզ տալով Իր Որդուն:


Հերոսներ՝ հեղինակ, թագավորի սուրհանդակ, հյուրանոցի տեր:

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:38 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)