Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 099 (Safari quiz)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

99. Ճամփորդական խաղ


Մենք գնում ենք ճամփորդության, կգա՞ս մեզ հետ։

Տղա. - Մենք Աստվածաշնչով ճամփորդելու ենք և հայտնի կենդանիներին ենք դիտելու։

Աղջիկ. - Նրանցից որոշները շատ հետաքրքրաշարժ են։

Վստահ եմ, որ որոշներին գիտես։ Եթե ցանկանաս, կարող ես ինձ հաղորդագրությունով ուղարկել այդ կենդանիների անունները։

Մեր առաջին կանգառը կլինի Եգիպտոսը։ Երկնքից արևը շատ ուժեղ է շողում։ Իսրայելացիները ավելի քան 400 տարի այստեղ ծառա են եղել։ Նրանք կանչում էին Աստծուն, որ օգնի իրենց։ Աստված լսում էր նրանց աղաչանքը, սակայն փարավոնը չէր ուզում նրանց բաց թողնել։

Որպես պատիժ՝ Աստված Եգիպտոս կենդանիներ ուղարկեց։ Նրանք պատեցին երկիրը, նույնիսկ տներն ու մահճակալները։ Ի՞նչ կենդանիներ էին դրանք։

Երբ արդեն շատ կիլոմետրեր էր անցել, նա մի գետ տեսավ։ Եղիան՝ Աստծո պատգամաբերը, ժամերով նստեց այնտեղ։ Թռչունները նրան նախաճաշ և ընթրիք էին բերում։ Ո՞ր տեսակի թռչունն էր նրան հաց և միս բերում օդային փոստով։

Ես հենց նոր հիշեցի Բաղաամի մասին։ Նա Աստծուց հեռու կյանք էր ապրում։ Եվ մի անգամ այն կենդանին, որի վրա հեծած էր, մարդկային ձայնով խոսեց նրա հետ։ Ո՞ր կենդանին էր դա։

Դուք անշուշտ գիտեք Արարատ լեռան մասին։ Այս լեռան վրա Նոյի տապանը կանգ առավ մեծ ջրհեղեղից հետո։ Ո՞ր թռչունն իր կտուցով կանաչ ճյուղ բերեց Նոյին՝ որպես լավ լուր, որ ջրերը նահանջել են։

Մեր ճամփորդությունը շարունակվում է Բաբելոնում, ուր Դանիլին գերի էին վերցրել։

Աղջիկ. - Նա ինձ համար օրինակ է։ Դանիելը օրվա մեջ երեք անգամ աղոթում էր։ Եվ դրա համար նա կենդանիների կեր պիտի դառնար։

Ո՞ր գիշատչի բերանը Աստված փակեց, որ Դանիելին չուտի։

Գիտե՞ս, թե որ կենդանին է Աստվածաշնչում նկարագրվում որպես խորամանկ։ Օձին։ Սատանան այն օգտագործեց՝ խաբելու առաջին մարդկանց, որ չհնազանդվեն Աստծուն։

Տղա. - Եթե դա տեղի չունենար, բոլորը մտերիմ կլինեին Աստծո հետ։

Փոխարենը՝ մեզնից յուրաքանչյուրը բնույթով հեռացած է Աստծուց։ Դրա համար էլ Հիսուսը մեզ համեմատում է կենդանիների հետ, որոնք կողմնորոշման ունակություն չունեն և հեշտությամբ են շեղվում ճանապարհից։

Ո՞ր կենդանին է դա։

Հիսուսը Բարի Հովիվ է։ Նա կանչում է մարդկանց, քանի որ սիրում է նրանց։

Ամենաքիչը չորս կենդանի կռահեցի՞ր։ Ես շատ կուրախանամ, եթե ինձ նամակով գրես քո պատասխանները։

(Պատասխաններ՝ ագռավ, էշ, աղավնի, առյուծ, գառնուկ)։


Հերոսներ՝ հեղինակ, տղա, աղջիկ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:55 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)